Տնային կանչ
EcoSense Ախտորոշման Կենտրոնում գործում է «Տնային կանչ» ծառայությունը Գրանցեք տնային կանչ մեր կայքի միջոցով ընդամենը մեկ կոճակի սեղմումով։ Կոճակը սեղմելուց հետո մուտքագրեք Ձեր անունը, հասցեն, հեռախոսահամարը, կանչի ամսաթիվն ու մենք կկապվենք ձեզ հետ
Տնային կանչ
Սննդային ալերգիա
Սննդային ալերգիան մարմնի զգայունության բարձրացում է սննդի որևէ բաղադրիչի նկատմամբ: Սննդային ալերգիան բնութագրվում է մարսողական համակարգի միջոցով սննդի ընդունումով, որից հետո առաջանում է ալերգիկ ռեակցիա։ Երբեմն սննդամթերքի հոտը բավական է ալերգիկ ռեակցիա առաջացնելու համար։ Առավել ալերգիկ սննդամթերքներ են համարվում կաթը, ձուն, ցորենը, ձուկը, ընկույզը, մեղրը, սունկը, կարմիր հատապտուղները, շոկոլադը, սուրճը, մանանեխը, լոլիկն ու այլն։ Սննդային ալերգիայի դեպքում հաճախ հանդիպող ախտանիշներն են ուտելուց հետո առաջացող բերանի և կոկորդի քորը, որովայնի ցավը, սրտխառնոցն ու փսխումը: Կարող են առաջանալ նաև շնչառական համակարգի խանգարումներ՝ քթից արտահոսք, փռշտոց, չոր հազ, շնչահեղձություն։ Հաճախ մաշկի վրա հայտնվում են քոր առաջացնող ցաներ։ Որոշ հիվանդների մոտ զարգանում է կոնյուկտիվիտ (շաղկապենաբորբ), որն արտահայտվում է աչքերի կարմրության, քորի և անընդհատ հոսող արցունքների տեսքով։ EcoSense Ախտորոշման կենտրոնում առկա է սննդային ալերգիաների ախտորոշման պանել, որի մեջ ներառված են 30 ալերգեններ։ Հետազոտության արդյունքների հիման վրա տրվում է արդյունք՝ մանրամասն մեկնաբանությամբ և յուրաքանչյուր ալերգենի նկատմամբ զգայունության սանդղակով:
Սննդային ալերգիա
Կոագուլոգրամմա
Կոագուլոգրամման հետազոտությունների համալիր է, որն ուղղված է որոշելու արյան մակարդելիության ցուցանիշները:
Կոագուլոգրամմա
1
/ 3
Գրեք ձեր Անունը պարտադիր դաշտ
Էլ․հասցե պարտադիր դաշտ invalid e-mail
Ձեր կարծիքը պարտադիր դաշտ
Գրեք ձեր Անունը պարտադիր դաշտ
Էլ․հասցե պարտադիր դաշտ invalid e-mail
Ձեր հաղորդագրությունը պարտադիր դաշտ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մեր մասին
2009
«ԷկոՍենս» ախտորոշիչ լաբորատորիան հիմնադրվել է 2009 թվականին: Ի սկզբանե, կլինիկայի հիմնական նպատակն է կազմակերպել բոլոր տեսակի լաբորատոր հետազոտությունների անցկացումը՝ որակի միջազգային չափանիշներին համապատասխան և լաբորատոր ախտորոշման ոլորտում ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների վերջին ձեռքբերումների գործնական կիրառմամբ:
2015
2015 թվականին բացվեց «ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնը, որտեղ բացի լաբորատոր հետազոտություններից, իրականացվում են նաև համալիր բժշկական ծառայություններ, որոնք ներառում են տարբեր բժիշկ-մասնագետների խորհրդատվություններ, ախտորոշում՝ միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական սարքավորումների միջոցով:
2022
Ներկայումս, բացի Երևանում գործող 5 մասնաճյուղերից, Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց գործունեությունն են ծավալում ևս 7 մասնաճյուղ՝ Կապան, Վանաձոր, Գյումրի, Հրազդան, Գավառ, Մարտունի և Իջևան քաղաքներում, որոնք զգալի առաջընթաց ունեն: