Լաբորատորիա / Ախտորոշման կենտրոն
![](https://www.ecosense.am/storage/files/2-1.png)
«ԷկոՍենս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թ․-ին և ներկայումս հանդիսանում է Հայաստանում առաջատար լաբորատորիաներից մեկը, որն ունի կայուն դիրք առողջապահական ոլորտում: Ի թիվս Երևան քաղաքում գտնվող 7 մասնաճյուղերի՝ «ԷկոՍենս» լաբորատորիան ունի թվով յոթ գործող և ակտիվորեն զարգացող մասնաճյուղեր՝ Գյումրի, Գավառ, Վանաձոր, Կապան, Մարտունի, Հրազդան, Իջևան քաղաքներում:
Լաբորատոր ծառայությունների մատուցման ոլորտում կատարելության հասնելու մեր ձգտումը մշտապես պայմանավորված է եղել ազգաբնակչության համար ամենաբարձր որակի ծառայությունների մատուցման հնարավորության ապահովմամբ: Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ «ԷկոՍենս»-ը հանդիսանում է առաջին և միակ լաբորատոր ախտորոշիչ կենտրոնը Հայաստանում, որն ունի TÜVRheinland միջազգային կազամակերպության կողմից շնորհված ISO 9001:2015 որակի կառավարման սերտիֆիկատ, որով հավաստվում է որակի միջազգային չափանիշներին համապատասխան՝ բարձրակարգ լաբորատոր ծառայությունների մատուցման մեր կարողությունն ու հնարավորությունը:
- Առաքելությունը.
«ԷկոՍենս» ախտորոշիչ կենտրոնն իր շահառուներին մատուցում է միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան որակյալ և արդի ախտորոշիչ ծառայությունների լայն ընտրանի, հաշվի առնելով դրանց պահանջարկը բժշկագիտության մեջ և դարձնելով հասանելի՝ ՀՀ տարածաշրջանում:
- Տեսլականը.
Գրավել առաջատար դիրք՝ հարավկովկասյան տարածաշրջանում, որակյալ և նորարական մոտեցումներով մեծ ներդրում ունենալ և խթանել բժշկագիտության զարգացմանը:
- Արժեքները.
Օրինականություն, անվտանգություն, ազնվություն, վստահություն, մարդասիրություն, բարձր պատասխանատվություն, շահառուկենտրոնություն, խտրականության բացառում, էթիկայի և գաղտնիության պահպանում, ապացուցահենություն ու գիտահենություն, հետազոտական արդյունքների ճշգրտություն, հավաստիություն և անժամանակավրեպություն։
Նպատակները.
- մատուցել ճշգրիտ, հավաստի և անժամանակավրեպ ախտորոշիչ ծառայություններ, շարունակաբար ընդլայնել դրանց ընտրանին, դարձնել աշխարհագրորեն հասանելի՝ ՀՀ տարածքում, հնարավորինս բացառել և/կամ նվազեցնել ծառայությունների որակի և անվտանգության վրա ներազդող ռիսկերը, ապահովել դրանց իրականացման որակի ու անվտանգության վերաբերյալ երաշխիքները,
- շարունակաբար բացահայտել շահառուների կարիքները և բարձրացնել վերջիններիս բավարարվածությունը,
- ընդլայնել նորարական արդի տեխնոլոգիական լուծումները, ապահովել դրանց պատշաճ կիրառումը՝ հաշվի առնելով և նվազեցնելով ռիսկերը,
- պահպանել անձնական և բժշկական տվյալների գաղտնիությունն ու ամբողջականությունը,
- շարունակաբար բարելավել գործընթացները,
- ներգրավել համապատասխան քանակի կոմպետենտ մարդկային ռեսուրսներ և շարունակաբար զարգացնել նրանց կոմպետենցիաները:
Մեր գործընկերները
![Սուսաննա Համազասպի Պետրոսյան](https://www.ecosense.am/storage/files/44_1.png)
Սուսաննա Համազասպի Պետրոսյան
![Վարդանյան Վալենտինա Սերգեյի](https://www.ecosense.am/storage/files/doctors-ecosense-4-1.png)
Վարդանյան Վալենտինա Սերգեյի
![Վարդանյան Ռուսուդան Սերգեյի](https://www.ecosense.am/storage/files/doctors-ecosense-3-1.png)
Վարդանյան Ռուսուդան Սերգեյի
![Աղաբաբյան Համեստ Վլադիմիրի](https://www.ecosense.am/storage/files/hamest.png)
Աղաբաբյան Համեստ Վլադիմիրի
![Անուշ Աշոտի Գասպարյան](https://www.ecosense.am/storage/files/gasparyan-anush-ashoti.png)
Անուշ Աշոտի Գասպարյան
![Գոհար Շահսուվարյան Ռուսլանի](https://www.ecosense.am/storage/files/shasuvaryan.png)
Գոհար Շահսուվարյան Ռուսլանի
![Զառա Ռաֆայելի Հովեսյան](https://www.ecosense.am/storage/files/hoovesyan-zara.png)
Զառա Ռաֆայելի Հովեսյան
![Նունե Արտակի Նադարյան](https://www.ecosense.am/storage/files/nune-artakovna.png)
Նունե Արտակի Նադարյան
![Պուպպո Իրինա Լեոնիդի](https://www.ecosense.am/storage/files/irina-pupp.png)
Պուպպո Իրինա Լեոնիդի
![Ռուբեն Մինասյան Սերգեյի](https://www.ecosense.am/storage/files/doctors-ecosense-5.png)
Ռուբեն Մինասյան Սերգեյի
![Ֆլորա Դավթյան](https://www.ecosense.am/storage/files/doctors-ecosense10.png)
Ֆլորա Դավթյան
![Հերմինե Աբրահամյան](https://www.ecosense.am/storage/files/doctors-ecosense12.png)
Հերմինե Աբրահամյան
![Բախշյան Շուշանիկ Ալբերտի](https://www.ecosense.am/storage/img-not-found.png)
Բախշյան Շուշանիկ Ալբերտի