С4 գործոն
3000 դրամ
Նկարագիր
Կոմպլեմենտ համակարգը հանդիսանում է իմուն համակարգի մաս, այն իրականացնում է բակտերիաներից և օրգանիզմ ներթափանցող պաթոգեններից ոչ սպեցիֆիկ պաշտպանություն: C4-ն աջակցում է ֆագոցիտոզին, մեծացնում է անոթային պատի թափանցելիությունը և մասնակցում է վիրուսների չեզոքացմանը։ Արյան մեջ նրա նվազումը նկատվում է ակտիվ սպառման դեպքում՝ կապված կոմպլեմենտի համակարգի ակտիվացման դասական ուղով:
Հետազոտության մեթոդ
Իմունոտուրբիդիմերիա
Ի՞նչ կենսանմուշ կարող է օգտագործվել հետազոտության համար
Երակային արյուն Clot-Activator
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
• Առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• Ջուրը՝ առօրյա կարգով
• Նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• Բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• Բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• Մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
4։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
3000 դրամ