Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Գրանցվել

  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հրաչյա Քոչար 7/3
  • ք․ ԻՋԵՎԱՆ, Երևանյան 12
  • ք․ ԿԱՊԱՆ, Լեռնագործների 5ա/4/4
  • ք․ ԳՅՈւՄՐԻ, Գարեգին Նժդեհ 7/33
  • ք․ ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Մեծ 26
  • ք․ ՄԱՐՏՈւՆԻ, Նարեկացի 6
  • ք․ ԳԱՎԱՌ, Ազատության 14-30
  • ք․ ՀՐԱԶԴԱՆ, Զորավար Անդրանիկ 109
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Փավստոս Բուզանդ 53-55
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մխիթար Հերացի 5
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մանթաշյան 26
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Գայի պողոտա 19/27
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Կոմիտաս 44
  • Ք․ Երևան, Հ․ Մարգարյան 17

Գրանցվել
Գրեք ձեր Անունը
Հեռ․՝

Սպիրոմետրիա

12000 դրամ

Նկարագիր

Սպիրոմետրիան ՝  արտաքին շնչառության ֆունկցիայի, թոքերում օդի տարողության, շնչելիս և արտաշնչելիս օդի հոսքերի   հետազոտման և չափման ժամանակակից, արագ և ինֆորմատիվ մեթոդ է։

Այն թույլ է տալիս գնահատել թոքերի վենտիլյացիոն ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը, հնարավորություն է տալիս ախտորոշելու շնչառական օրգանների ֆունկցիայի տարբեր ախտահարումներ։ Ցուցված է հևոցի, ձգձգվող հազի, սուլող արտաշնչման, անհայտ էթիոլոգիայի դժվարացած շնչառության, բրոնխիալ ասթմայի, խրոնիկ բրոնխիտի, թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ախտորոշման և վերահսկման, նախավիրահատական ռիսկերը գնահատելու ժամանակ։

Կարևոր է  թե դիագնոստիկ, թե բուժման արդյունավետությունը գնահատելուառումով: Սպիրոմետրիան կատարվում է բժշկի ցուցումով և ուղղորդումով։ Նախապայմաններն են՝ բացառել սննդի, գազավորված ըմպելիքի ընդունումը  հետազոտությունից 2 ժամ առաջ, խուսափել ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունից հետազոտությունից մոտ 30 րոպե առաջ, բացառել ծխախոտի ազդեցությունը հետազոտությունից 2 ժամ առաջ, սպիրոմետրիա հետազոտության ժամանակ կրել կրծքավանդակը չճնշող հագուստ, սպիրոմետրիայից առաջ դադարեցնել բրոնխոլայնիչ կարճատև (սալբուտամոլ) և երկարատև ազդեցության դեղամիջոցների ընդունումը։

12000 դրամ